Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սեռակրթված լինելը՝ սեռական առողջության պահպանման համար կարևոր գործոն. անցկացվեց դասախոսություն

Սեռակրթված լինելը՝ սեռական առողջության պահպանման համար կարևոր գործոն. անցկացվեց դասախոսություն

Բժշկական մայր բուհում անցկացվեց «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով դասախոսություն՝ նվիրված սեռական առողջության պահպանմանը:

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Վրեժ Շահրամանյանը դասախոսության ընթացքում անդրադարձավ տարբեր խնդիրների, սեռական վարքագծին առնչվող արդիական հարցերի, որոնց մասին իրազեկ, կրթված լինելը շատ կարևոր է առողջ և գիտակից անհատ ձևավորվելու համար:

«Սեռական առողջությունը ընդհանուր առողջության մի մասն է, իսկ սեքսոպաթոլոգն այն մասնագետն է, որը զբաղվում է մարդու սեռական առողջության պահպանմամբ և նա ունի իր կարևոր առաքելությունը. մարդուն դարձնում է երջանիկ»,-նշեց ամբիոնի վարիչը` անդրադառնալով նաև շատ կարևոր մի խնդրի. հաճախ մարդիկ, փորձելով տեղեկություն ստանալ սեռական առողջության մասին, օգտվում են սխալ աղբյուրներից, ինչը բացասական հետևանքներ կարող է ունենալ. «Համացանցում հեշտությամբ կարող են վտանգավոր նյութերը գտնել, որոնք թե’ հոգեբանորեն կարող են վատ ազդեցություն ունենալ, թե՛ սեռական վարքագիծը դարձնել վտանգավոր»:

Նրա խոսքով՝ սեռական առողջության պահպանման համար անձը պետք է ճիշտ աղբյուրներից կրթվի:

Վրեժ Շահրամանյանը խոսեց նաև սեռավարակների, սեռական վարքագծի վտանգների, անպտղության մասին, մատնանշեց նման խնդիրներից և բարդություններից խուսափելու եղանակները:

«Սեռավարակները ընթանում են նաև առանց կլինիկական նշանների և այդ պատճառով մարդիկ հաճախ չեն դիմում բժշկի, ուստի սեռավարակներից խուսափելու համար պահանջվում է հստակ գրագիտություն»,-հավելեց նա:

Դասախոսության ընթացքում հակաբեղմնավորման մեթոդներին անդրադարձավ բժիշկ-սեքսոպաթոլոգ Ագնեսա Մալխասյանը՝ հանգամանալից ներկայացնելով դրանց դասակարգումը, խոսելով մասնագիտական բազմաթիվ թեմաներով:

yemek tarifleri betpark betist betist betist betvole betvole ligobet ligobet casinolevant casinolevant