Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Շաբաթվա մեկնարկը` ռեկտորատի նիստով

Շաբաթվա մեկնարկը` ռեկտորատի նիստով

Օրակարգային բազմաթիվ հարցեր էին ընդգրկված ռեկտորատի` մայիսի 20-ի նիստում։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ավիավթարի հետևանքով զոհված իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը:

Մեկնարկն ուներ հանդիսավոր մաս։ Հոբելյանների առթիվ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր և ռեկտորատի անդամների անունից շնորհավորեց ԵՊԲՀ գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, «Նոր հայկական բժշկական հանդես» գիտակիրառական ամսագրի գլխավոր խմբագիր Արտո Զիլֆյանին և ռեկտորի խորհրդական Եղիշե Տերտերյանին։

«Որպես Ձեր աշակերտ` շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` որպես մեծ, ականավոր գիտնական, որպես մարդ, որն իր ամբողջ կյանքը նվիրել է այս համալսարանին, որպես տոհմական բժիշկ և, իհարկե, անփոխարինելի դերակատարում ունեցող անհատ` մեր բոլոր հաջողություններում քննադատաբար, սկզբունքային մոտեցումներով», – ավագ կոլեգայի մասին կարծիք հայտնեց Արմեն Մուրադյանը` շնորհավորելով Արտո Զիլֆյանին 80-ամյա հոբելյանի առթիվ և մաղթելով երկար տարիներ անպակաս լինել համալսարանի գործունեությունից:

Պրոֆեսոր Զիլֆյանը ևս ասելիք ուներ.

«Այս տարիների ընթացքում աշխատել եմ վեց ռեկտորի հետ: Նրանցից յուրաքանչյուրն իր ներդրումն ուներ բուհի առաջընթացի գործում, սակայն, որպես կանոն, այդ գործունեությունը սահմանափակվում էր հանրապետական կամ Խորհրդային Միության մասշտաբով: Ուրախ եմ, որ այս տարիքում ականատեսն եմ բժշկական համալսարանի միջազգային հաջողություններին` հավատարմագրմանը ու հսկայական ձեռքբերումներին, որը ոչ միայն հավատարմագրման աշխատանքային խմբի, այլև անձամբ բուհի ղեկավարի շնորհիվ է»:

Եղիշե Տերտերյանի` տնտեսական ուղղությամբ ի նպաստ ԵՊԲՀ-ի զարգացման կատարած աշխատանքը ռեկտորը բարձր գնահատեց` մաղթելով հետագա հաջողություններ։

Նիստի ընթացքում հաստատվեցին ամփոփիչ ատեստավորումների հանձնաժողովների նախագահները։ Այս հարցը զեկուցեց Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը` համառոտ ներկայացնելով թեկնածուների մասնագիտական փորձը։ Նա ներկայացրեց նաև Ստոմատոլոգիական և Դեղագիտական ֆակուլտետների` միջազգային հավատարմագրման անցնելու գործընթացների վերաբերյալ զեկույցը, իսկ Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի միջազգային հավատարմագրման մասին խոսեց Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը։

Շաբաթական կտրվածքով բուհի ղեկավարին ըստ ուսումնական, կլինիկական ոլորտների զեկուցվեց հանձնարարությունների կատարման ընթացքը։ Նիստն ամփոփվեց ուսանողներին վերաբերող և ընթացիկ այլ հարցերով:

yemek tarifleri betorder hititbet rokubet betorder betpark kolaybet dumabet giriş onwin giriş hititbet hititbet betgaranti giriş betpark giriş kolaybet paşacasino betorder betorder betmarino kolaybet rokubet interbahis betpas betgaranti betboo betboo bets10 kavbet telebet supertotobet kralbet grandbetting