Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Շարժումը կյանք է». Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դոցենտի հորդորն ուսանողներին

«Շարժումը կյանք է». Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դոցենտի հորդորն ուսանողներին

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դոցենտ Անդրանիկ Վարդանյանը շուրջ 30 տարի բժշկական համալսարանում է:
Ապագա բժիշկներին երկար տարիներ դասավանդած դասախոսը ակտիվորեն մասնակցում է բուհում իրականացվող բազմաթիվ միջոցառումներին, կազմակերպում է ճանաչողական արշավներ` Հայաստանի տարբեր մարզերում:

Անդրանիկ Վարդանյանը շեշտում է, որ շարժումը կյանք է, ուստի ֆիզիկապես պետք է միշտ լինել ակտիվ:

«1975-1979 թթ. սովորել և ավարտել եմ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սպորտային ֆակուլտետը, 1994 թվականից աշխատում եմ բժշկական համալսարանի Ֆիզիկական դաստիարակության ամբիոնում: Աշխատել եմ նաև Նետաձգության մարզադպրոցում որպես մարզիչ-մեթոդիստ, «Արագած» հանրապետական ալպինիստական ակումբում հրահանգիչ-մեթոդիստ, թիվ 20 միջնակարգ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ»,-նշում է դասախոսը:

Խոսելով դասախոս-ուսանող հարաբերությունների, ուսանողների ակտիվության, դասապրոցեսի մասին, դոցենտ Վարդանյանի գնահատմամբ` ուսանողների գերակշիռ մասը սիրով է հաճախում դասերին և ներգրավվում է բուհում կազմակերպված բազմաթիվ միոցառումներին:

«Սպորտով զբաղվելն անհրաժեշտ է: Սովորական ջուրը, որ հոսում է բնության գրկում, մաքուր զուլալ ջուր է, որը խմում ենք, բայց եթե ջուրը չհոսեց և կանգնեց, կնեխի: Նույնն էլ մարդը, պետք է շարժվի, որ առողջ լինի: Ցանկանում եմ, որպեսզի բոլորը լուրջ մոտենան ֆիզիկական ակտիվությանը, քանի որ այն առողջության գրավականն է: Հատկապես բժիշկը պետք է առողջ լինի, որպեսզի կարողանա բուժել մարդկանց»,-հավելում է հերացիականը: