Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Շրիլանկացի ապագա բժիշկներն ապրիլի 14-ին կտոնեն Արևային ամանորը

Շրիլանկացի ապագա բժիշկներն ապրիլի 14-ին կտոնեն Արևային ամանորը

Բժշկական համալսարանի շրիլանկացի ապագա բժիշկներն իրենց ազգային Նոր տարին՝ Արևային ամանորը, նշելու հրավիրատոմս հանձնեցին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին։

Հանդիսավոր արարողությանը ուսանողները ներկայացել էին ազգային գեղեցիկ հագուստով։ Ռեկտորը սիրով ընդունեց հրավերը՝ վերահաստատելով մշտապես աջակցելու պատրաստակամությունը։

Հրավիրատոմսեր հանձնվեցին նաև Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանին, Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանին։

Հարավային և Հարավարևելյան Ասիայի շատ մշակույթներում Արևային ամանորն ավանդաբար նշվում է ապրիլի 14-ին: Այդ օրը՝ ժամը՝ 14։30, բժշկական բուհի Կարմիր դահլիճը ողողված կլինի տոնական շնչով։

Ավելի քան 150 շրիլանկացի ուսանող կներկայացնի ազգային մշակույթը՝ հանդես գալով երգի և պարային հետաքրքիր կատարումներով։

yemek tarifleri madridbet madridbet xbahis trwin hititbet vbet bahisfair kolaybet perabet giriş betsat giriş betzula betparibu xbahis trwin betkanyon restbet interbahis truvabet artemisbet titobet cratosslot grandbetting bahisnow pulibet interbahis casinovale sahabet truvabet restbet xbahis betpark betgaranti