ԵՊԲՀ ապագա բժիշկները մասնագիտական գիտելիքներ յուրացնելուց բացի, շարունակում են մասնակցել ոչ միայն ներբուհական բազմաթիվ միջոցառումների, այլև հանրապետական տարատեսակ մրցումների՝ բազմաթիվ հաջողություններ գրանցելով:
Բժշկական մայր բուհի օտարերկրացի ուսանողները ևս ակտիվորեն մասնակցություն են ունենում տարբեր մրցաշարերում և լավագույն արդյունքներ ապահովելով՝ բարձր են պահում ԵՊԲՀ-ի համբավը:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի շրիլանկացի ուսանող Նեթմինի Սիրիմանեն մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» վազքի մրցաշարին:
Արտասահմանցի ուսանողների մեջ Նեթմինին գրավել է երկրորդ հորիզոնականը՝ կարողանալով հաղթահարել 10 կմ վազքը:
Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Հարություն Թամիրյանը կարևորում է ապագա բժիշկների ներգրավածությունը տարբեր միջոցառումներում ՝ նշելով, որ ամբիոնը շարունակելու է խրախուսել ուսանողներին մարզական հաջողությունների գրանցման գործում: