Մայիսի 18-ը Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական (SIOP) 15-րդ համաժողովի նախամեկնարկային օրն էր: Տարբեր լսարաններում սեսիաներով, մասնաշենքերի մուտքերին պաստառներով ու այլ միջոցառումներով ԵՊԲՀ-ն լցվել էր կայանալիք 4-օրյա միջոցառման շնչով:
Հիշեցնենք, որ Հայաստանը մայիսի 18-21-ը հյուրընկալելու է մանկական ուռուցքաբանության համաշխարհային առաջատար մասնագետների, բժշկական և ուսումնական հաստատությունների ղեկավարների, որոնք հանդես կգան զեկույցներով ու դասախոսություններով ոլորտի ամենաարդի թեմաներով: