Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտը՝ Եվրոպական ամառային երրորդ խաղերի բրոնզե մեդալակիր

Ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտը՝ Եվրոպական ամառային երրորդ խաղերի բրոնզե մեդալակիր

ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի այս տարվա շրջանավարտ Անիտա Մակյանը Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերի բրոնզե մեդալակիր է դարձել։

Կարատե մարզաձևի -68կգ քաշային կարգում Անիտա Մակյանը, հաղթելով իսպանացի Մարիա Նիետոյին և ուկրաինացի Էլինա Մելնիկին, դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, 0-4 հաշվով զիջել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Ելենա Նորինային ու բրոնզե մեդալ նվաճել:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ռեկտորատի անդամներին ներկայացնելով մարզիկ-ստոմատոլոգի ձեռքբերումները՝ շնորհավորեց նրան՝ նորանոր մարզական և մասնագիտական հաջողություններ մաղթելով: Բուհի ղեկավարը կարևորեց ուսանողների ներգրավվումը նման մրցումներին և կրթությանը զուգահեռ սպորտային, այլ բնագավառների նվաճումները:

«Շատ դժվար է եղել այս ընթացքում զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով և պատրաստվել քննություններին: Շնորհակալ եմ բժշկական համալսարանին ինձ սատարելու և քաջալերելու համար»,-հուլիսի 3-ին հրավիրված ռեկտորատի նիստում նշեց միջազգային կարգի սպորտի վարպետ Անիտա Մակյանը:

Նշենք, որ ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողներ՝ Անիտա Մակյանը և նրա եղբայրը՝ Դավիթ Մակյանը տարբեր տարիների ընթացքում բազմաթիվ հաջողություններ են գրանցել, ուսանողական խաղերին ներկայացնելով բժշկական մայր բուհը մեդալներ են նվաճել։ Ուսումնառության ողջ ընթացքում քույր և եղբայր Մակյանների հաջողությունները տեսանելի և ոգևորիչ են եղել համալսարանականների համար: