Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ստոմատոլոգիայի ֆակուլտետի ուսանողները՝ տարվա լավագույն մարզիկներ

Ստոմատոլոգիայի ֆակուլտետի ուսանողները՝ տարվա լավագույն մարզիկներ

ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնն ամփոփելով ուսումնական տարին, ընտրել է տարվա լավագույն մարզիկներին: Լավագույն մարզիկներն ընտրվել են ըստ գրանցված արդյունքների ու ձեռքբերումների:

Մակյան Անիտա Արմանի

Ծնվել է 2000 թվականին: Ստոմատոլոգիայի ֆակուլտետի 362 խմբի ուսանողուհի է, Էրզրումի միջազգային մրցաշարի չեմպիոն:

2017թվականին Չեխիայի ք . Պլզենում կայացած Եվրոպայի գրան պրիի արծաթե մեդալակիր, ՀՀ առաջնությունների բազմակի չեմպիոն, մեծահասկաների ազգային հավաքականի անդամ (68 կգ քաշային կարգում), 2018 թվականին Մադրիդում կայացած սպորտային կարատեի մեծահասակների առաջնության մասնակից, 2019 թվականին «Շարժա օփեն» գրան պրիի արծաթե մեդալակիր:

Մակյան Դավիթ Արմանի

Ծնվել է 2001թվականին: Ստոմատոլոգիայի ֆակուլտետի 362 խմբի ուսանող: 2017 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2017թ.  Պլզենում կայացած Եվրոպայի գրան պրիի մրցաշարի հաղթող, Սոչիում կայացած «Կովկասի գավաթ» մրցաշարի հաղթող,  Հայաստանի 9-ակի չեմպիոն, 2019թ. ՀՀ մեծահասակների գործող չեմպիոն (75 կգ քաշային կարգում), ՀՀ հավաքականի անդամ, 2019 թ. մասնակցել է Իսպանիայում կայացած Երոպայի մեծահասակների առաջնությանը:

Իսրայելյան Էմիլ Արսենի

Ծնվել է 1996 թվականին: Ստոմատոլոգիայի ֆակուլտետի 420 խմբի ուսանող:  2008 թ. ՀՀ սամբոյի առաջնության բրոնզե, 2010 թ. արծաթե մեդալակիր:

2010թ. միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր,  2011 թ. աթլետիկայի համայնքային առաջնության հաղթող, 2014-2016 թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում, պարգևատրվել է ՀՀ ԶՈՒ մարտական երկրորդ աստիճանի մեդալով: 2014 և 2015 թ. զորամասի սպարտակիադայի կրկնակի չեմպիոն՝ ձգումներ վարժությունից:

2018թ. ներբուհական ձեռնամարտի չեմպիոն:

2017 թ. միջբուհական ձյուդոյի առաջնության չեմպիոն,  2019 թ. բրոնզե մեդալակիր: