Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ անմահացած ռազմական բժիշկ Նարեկ Մելիքյանի

Ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ անմահացած ռազմական բժիշկ Նարեկ Մելիքյանի

Անմահացած հերոսներին հիշելը բժշկական բուհում ավանդույթ է դարձել: «Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, մենք ձեզ պարտք մնացինք» խորագիրը կրող հուշատախտակի մոտ այսօր խոնարհված ծաղիկները Ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ, ռազմական բժիշկ Նարեկ Մելիքյանի ծննդյան օրվա առիթով են: Բժշկական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական կազմն ու ընկերները հարգանքի տուրք մատուցեցին մարտի դաշտում անմահացած բժշկի հիշատակին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ զոհված հերացիականներին հիշելը բոլորիս հոգու պարտքն է: «Նարեկ Մելիքյանն այսօր կդառնար 26 տարեկան: Մեր խոնարհումն ենք հայտնում անմահացած բժշկի հարազատներին և ընկերներին»,-ասաց ռեկտորն՝ ավելացնելով, որ կորոնավիրուսային համավարակի 3-րդ ալիքը հաղթահարելուց հետո, հակահամաճարակային կանոնները չխախտելով, համալսարանը ձեռնամուխ է լինելու, որ «Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, մենք ձեզ պարտք մնացինք» խորագրի ներքո տեղի ունենան բժշկական բուհի մի մասը դարձած, պատերազմի ժամանակ անմահացած ուսանողներին և շրջանավարտներին նվիրված հուշ-երեկոները:

Բժշկական  բուհի ղեկավարը շնորհակալություն հայտնելով նաև ապագա բժիշկներին՝ ընդգծեց, որ ցավալի, բայց պատվաբեր արարողություններին բուհի ուսանողները միշտ իր կողքին են: Արմեն Մուրադյանը հավելեց, որ յուրաքանչյուր անմահացած հերոսի ծննդյան օրվա առիթով հուշատախտակի մոտ ծաղիկներ կխոնարհվեն:

Մի ձեռքում զենք, մյուսում՝ բժշկական պայուսակ, իսկ սրտում՝ բժշկի առաքելությունը: Այսպես է պայքարել՝ բուժօգնություն ցույց տալով վիրավորված զինվորներին: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ, Սանասարի (Կուբաթլու) զորամասերից մեկի բուժծառայության պետ Նարեկ Մելիքյանը հասցրել է փրկել շատերին և անմահացել է՝ տալով իր կյանքը՝ կյանքի համար, կյանքը՝ կյանքի գնով:

yemek tarifleri betgaranti hititbet betgaranti betgaranti atlasbet hititbet atlasbet aviator hititbet kolaybet madridbet aviator atlasbet hititbet atlasbet betpark betpark betpark casinolevant madridbet betgaranti betgaranti aviator betorder supertotobet