Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

UCLA-ը և ԵՊԲՀ-ն համատեղ կազմակերպել են բժշկական էթիկային նվիրված միջազգային առցանց համաժողով

UCLA-ը և ԵՊԲՀ-ն համատեղ կազմակերպել են բժշկական էթիկային նվիրված միջազգային առցանց համաժողով

Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանը (UCLA) և Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ), Միջազգային Առողջապահական Կազմակերպության (IHO) հետ համատեղ, շարունակում են իրենց համագործակցությունը՝ կազմակերպելով հերթական առցանց համաժողովը։ Այս անգամ համաժողովի թեման էր «Բժշկական էթիկա»-ն։

Այս վիրտուալ միջոցառումը համախմբել էր բանախոսներ և մասնակիցներ ԵՊԲՀ-ի դասախոսական կազմից, Կարիերայի զարգացման կենտրոնի Կարդիոլոգիայի ընկերակցությունից, ինչպես նաև մի շարք միջազգային առաջատար հաստատություններից, ներառյալ՝ Բրաունի համալսարանը, Բանգլադեշի պետական համալսարանը (SUB), Ալ-Ազհար համալսարանը (Գազա) և Wellness Capital կազմակերպությունը։ Միջոցառումը հարթակ էր՝ քննարկելու ժամանակակից բժշկության էթիկական հիմնախնդիրները տարբեր երկրների փորձագետների դիտարկմամբ։

Սա UCLA-ի և ԵՊԲՀ-ի միջև երկրորդ համատեղ նախաձեռնությունն էր․ նախորդը կայացել էր 2024 թ. մայիսին և նվիրված էր ծխախոտի օգտագործման կանխարգելմանը։

Համաժողովի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին առանցքային թեմաներ, այդ թվում՝ պացիենտի ինքնավարություն, գիտակցված համաձայնություն, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ազդեցությունը բժշկական որոշումների կայացման վրա։

 

yemek tarifleri betgaranti hititbet betpark betorder betgaranti betpark casinolevant portobet “Madridbet” ngsbahis giriş betpas grandbetting