Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ուղեղի ճանաչման ինֆորմատիվ ու հագեցած շաբաթվա ամփոփումը

Ուղեղի ճանաչման ինֆորմատիվ ու հագեցած շաբաթվա ամփոփումը

Գիտական շաբաթը եզրափակող երկու օրերը` մարտի 14-ը և 15-ը, անցան լեփ-լեցուն դահլիճում՝ լավագույն դասախոսություններով, քննարկումներով, քվեսթով ու մեծագույն ոգևորվածությամբ։

Նախավերջին օրը նշանավորվեց կինոդիտմամբ, քննարկմամբ, հետաքրքիր ու ինֆորմատիվ զեկույցով, որը կրում էր «Tryptophan to TripToFun կամ մեկ օր սերոտոնինի հետ» խորագիրը և ներկայացվեց Կենսաքիմիայի ամբիոնի դասախոս, COBRAIN կենտրոնի գիտաշխատող Հասմիկ Հարությունյանի կողմից։ Օրվա ավարտն ամենից մրցակցայինն ու թեժն էր՝ քվեսթի շնորհիվ։

Եզրափակիչ օրվա դասախոսությունների մասին կարելի է երկար խոսել:

ԵՊԲՀ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Արտեմ Գրիգորյանի դասախոսությունն արյուն-ուղեղային պատնեշի մասին դահլիճում գիտական մթնոլորտն ու ոգևորվածությունը հասցրեց առավելագույնի՝ յուրաքանչյուր մասնակցի համար դառնալով ոգեշնչման ու նոր բացահայտումների հսկայական աղբյուր։

Օրվա գիտելիքի պաշարը հարստացրեց «Արաբկիր» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը՝ ուղեղին ֆիզիկապես ամենաշատն առնչվող` «Deep Brain Stimulation» անչափ հետաքրքրական դասախոսությամբ։

Շաբաթվա ամփոփումը փակման արարողությունն էր, որը նշանավորվեց ԵՊԲՀ պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի ելույթով՝ ուղղված գիտության զարգացման գործին լծված ուսանողներին ու միջոցառմանը։