Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ուսանողական արշավ դեպի Դիլիջան

ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնը Ուսանողական խորհրդարանի հետ կազմակերպել էր ուսանողական արշավ դեպի Դիլիջան:

30 ապագա բժիշկ դասախոսների հետ միասին անտառի միջով հաղթահարել են 8 կմ տարածություն Պարզ լճից դեպի Գոշավանք, այնուհետև դեպի 10-րդ դարի հայկական վանական համալիր Հաղարծինի վանքը:

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոսներ Արթուր Մարտիրոսյանի և Անդրանիկ Վարդանյանի ջանքերով և ապագա բժիշկների մասնակցությամբ միջոցառումն անցել է նպատակային և արդյունավետ:

Հավելենք, որ ամբիոնը կազմակերպում է ոչ միայն ներբուհական և միջբուհական սպորտային և առողջարարական միջոցառումներ, այլև հետաքրքիր արշավներ, որոնք ևս առողջ ապրելակերպի մասն են կազմում: