Ուսանողական զեկույցներ` արտագնա նիստին

Ուսանողական զեկույցներ` արտագնա նիստին

Բիզնես կարողություններից մինչև արվեստ. և այս ամենը բժշկության մեջ:

Արտագնա նիստի մասնակից համալսարանականները ներկայացրին զեկույցներ, որոնք պատրաստել էին նախորոք ընտրած թեմաների շրջանակում:

Առաջին զույգը զեկույցի խորագիրը «Մարքեթինգ. swot վերլուծություն» էր:

Ուսանողները ներկայացրին բիզնեսի արտադրանքի, ծառայությունների հանրահռչակման ժամանակակից մեթոդները:

Խոսեցին, թե ինչպես անել, որ առողջապահական արտադրանքի վաճառքներն ու սպառումն ավելանա` սկսած բուժհաստատությունների PR-ից, մինչև դեղերի վաճառքների ակտիվացում:

Երկրորդ խմբի զեկույցի թեման արվեստն էր, բայց բժշկության մեջ: Մշակույթ-բժշկություն կապը դարավոր է:

Ուսանողները ներկայացրեցին, թե ինչ ազդեցություն ունեն արվեստի գործերը բժիշկների, պացիենտների, հիվանդությունների արտացոլման և բուժման մեջ:

Առանձին ներկայացվեցին այն մշակութային գործիչները, որոնք մասնագիտությամբ բժիշկ են:

Երրորդ զեկույցը տարբերվում էր։ Խումբն իրականացրել էր հետազոտություն դասապրոցեսի կառավարման վերաբերյալ: Ապագա բժիշկներն ուսուսմնասիրել են համաշխարհային փորձը, թե ինչպես են դասախոսները կազմում դասի ընթացքը, գործակցում ուսանողների հետ:

Ելույթի վերջում տեղի ունեցավ ԵՊԲՀ պրոռեկտորների, դեկանների և ուսանողների միջև հարց-պատասխան փուլ, որտեղ քննարկվեցին այն հարցերը, որոնք հուզում էին թե´ վարչական աշխատակիցներին, թե´ ապագա բժիշկներին: