Ուսանողները գրքեր նվիրեցին ռեկտորատի անդամներին

Ուսանողները գրքեր նվիրեցին ռեկտորատի անդամներին

Ռեկտորատի այսօր հրավիրված նիստի ավարտին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի անդամ ապագա բժիշկները փետրվարի 19-ի՝ գրքի տոնի առթիվ գրքեր նվիրեցին ռեկտորատի անդամներին:

Հիշեցնենք, որ Հայաստանում գիրք նվիրելու տոնը նշվում է 2008 թվականից: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը ՝ փետրվարի 19-ին որպես գիրք նվիրելու օր, սահմանվել է ՀՀ գրողների միության նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ։

Տարեցտարի տոնն ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում՝ մեծ արձագանք գտնելով հանրության շրջանում և ստանալով համազգային բնույթ։

Տոնի նպատակն է ընթերցանության և գրքի նկատմամբ սերը ժառանգել նոր սերունդներին, նրանց հաղորդակից դարձնել գրականությանն ու հոգևոր-մշակութային արժեքներին։