Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ուսումնական ողջ տարին կնվիրվի բժշկական կրթության 100-ամյա հոբելյանին

Ուսումնական ողջ տարին կնվիրվի բժշկական կրթության 100-ամյա հոբելյանին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ այս ուսումնական տարվա գիտական խորհրդի առաջին նիստը:

Հագեցած օրակարգով նիստին ներկայացվեց գիտական խորհրդի 2019-2020 ուստարվա աշխատանքային պլանը, որը հաստատվեց խորհրդի անդամների կողմից:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գիտխորհրդի անդամներին առաջարկեց աշխատանքային պլանում ներառել նաև 2020 թվականին բժշկական կրթության 100-ամյա հոբելյանի հետ կապված առաջարկներ ու դիրքորոշում: «Ողջ ուսումնական տարին, ինչպես նաև ավարտական միջոցառումը պետք է նվիրված լինեն բժշկական կրթության հիմնադրման հոբելյանին»,-նշեց ԵՊԲՀ ռեկտորը: Գիտխորհուրդը քվեարկությամբ հաստատեց ռեկտորի առաջարկը:

Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը ներկայացրեց ֆակուլտետի գործունեության ուղղությունները, ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև միջազգային հարթակում ֆակուլտետի ձեռքբերումները: Այնուհետև ռազմաբժշկական ֆակուլտետի պետը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց ռազմաբժշկական ֆակուլտետի խորհրդի կազմը:

Անվանական կրթաթոշակառուների կլինիկական օրդինատուրայի վարձի զեղչման հարցի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր՝ Գառնիկ Ավետիսյանը: ԵՊԲՀ-ն արդեն 2-րդ տարին է խրախուսում է անվանական կրթաթոշակառուներին՝ հնարավորություն տալով անվճար սովորել կլինիկական օրդինատուրայում, եթե դա նախատեսված չէ պետական պատվերի շրջանակում:

Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտորի հաջորդ զեկույցը վերաբերում էր կլինիկական օրդինատուրայի մասնագիտությունների ցանկում լրացուցիչ մասնագիտությունների ներառման հարցը:

Գիտխորհրդի այս տարվա անդրանիկ նիստին ԵՊԲՀ տնտեսական վարչության պետ Սամվել Բարոյանը ներկայացրեց ինչպես բուհում, այնպես էլ համալսարանական հիվանդանոցներում 2018-2019 թվականներին կատարված, ինչպես նաև նախատեսված շինարարական, վերանորոգաման աշխատանքների ընթացքը:

Սամվել Բարոյանի խոսքով՝ վերակառուցման և վերանորոգման բոլոր աշխատանքներն իրականացվում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պահանջներին և շինարարական նորմերին համապատասխան: Մինչ տարվա վերջ՝ վերանորոգման աշխատանքների մեծ մասը կհասցվի ավարտին:

Անդրադառնալով համալսարանական հիվանդանոցներում իրականացված աշխատանքներին՝ ռեկտոր Արմեն Մուրադյանն առանձնացրեց Միքայելյան հիվանդանոցի գրանցած հաջողությունները, ինչը վերջինիս թույլ է տալիս աշխատել ֆինանսապես ավելի անկախ ու վստահ, ինչպես նաև «Մուրացան» հիվանդանոցի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի գրանցած դրական ցուցանիշները՝ մանկական մահացության նվազման հետ կապված:

Կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանի խոսքով՝ Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկան տարեկան սպասարկում է 1000-ից ավելի երեխայի, որոնց մեծ մասը մարզերից: Մանկական մահացելությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 33 տոկոսով:

Գիտական խորհրդին ներկայացվեց նաև ուսումնական գրականության հաստատում, ինչպես նաև՝ ընթացիկ մի շարք հարցեր:

yemek tarifleri perabet madridbet bettilt madridbet madridbet bettilt madridbet xbahis supertotobet trwin supertotobet hititbet kolaybet vbet betpuan portobet grandbetting bahisfair perabet portobet betpark betgaranti kolaybet redwin betparibu kolaybet grandbetting betcio pusulabet giriş perabet giriş supertotobet giriş betgaranti supertotobet betsat giriş betsat supertotobet supertotobet betzula alevcasino