Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Վահե Խաչատրյանը նեյրոգիտությունը համարում է բժշկության ամենահետաքրքիր ոլորտներից մեկը

Վահե Խաչատրյանը նեյրոգիտությունը համարում է բժշկության ամենահետաքրքիր ոլորտներից մեկը

Այս ուսումնական տարում բժշկական համալսարանի գիտական խորհրդի կողմից հաստատված 8 անվանական կրթաթոշակառուներից միակ տղա ուսանողն ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսում սովորող Վահե Խաչատրյանն է, ով բացարձակ գերազանց առաջադիմության, ինչպես նաև սահմանված մյուս չափորոշիչներին համապատասխանելով՝ արժանացել է Մխիթար Հերացու անվան կրթաթոշակի:

Ապագա բժիշկը վաղ մանկական տարիքից վստահ է եղել, որ բժիշկ է դառնալու և այլ տարբերակ չի էլ ունեցել։

Վահե Խաչատրյանի խոսքով՝ պատասխանատվության զգացումն ու նպատակասլացությունը մշտապես օգնում են իրեն հաղթահարել իր առջև դրված խնդիրները։

Մխիթար Հերացու անվան կրթաթոշակառուն մտածում է մասնագիտանալ նյարդավիրաբուժության ուղղությամբ։ «Մարդու ուղեղն այն առեղծվածային օրգանն է, որն անվերջ կարելի է հետազոտել։ Նեյրոգիտությունը համարում եմ բժշկության ամենահետաքրքիր ոլորտներից մեկը»,-ասում է նա։

Չնայած նշում է, որ երբևէ չի պատկերացրել իրեն այլ մասնագիտության մեջ, սակայն, եթե չընտրեիր բժշկի մասնագիտությունը, կդառնար ծրագրավորող

Ուսանողի համար ամենամեծ դժվարությունը, որին բախվել է բուհում՝  համալսարանական կյանքի սկզբնական ադապտացիան և ուսուցման պրոցեսի մեջ ինտեգրումն է եղել։

Ընդհանուր բժշկության ֆակուլտետում սովորող ուսանողի համար ԵՊԲՀ-ում ամենասիրելի վայրն Անատոմիական մասնաշենքում տեղակայված 1-ին լսարանն է, ամենասիրելի տեսական առարկան՝ անատոմիան, կլինիկականը՝  ուռուցքաբանությունը, իսկ սիրելի ու խստապահանջ դասախոսը՝ Նինա Աշոտի Օրդյանը։

Ապագա նյարդավիրաբույժն ընդգծում է՝ բժշկական համալսարանն իրեն տվել է բազային գիտելիքների մեծ պաշար, ընկերներ և, ամենակարևորը, սովորելու և ինքնակրթվելու հմտություններ։

Ապագա բժշկի հետ զրուցեց Մարգարիտա Մխիթարյանը