Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Վաշինգտոնի բժշկական համալսարանի և Քաղցկեղի վերահսկման միջազգային միության մասնագետները դասախոսությամբ հանդես եկան ԵՊԲՀ-ում

Վաշինգտոնի բժշկական համալսարանի և Քաղցկեղի վերահսկման միջազգային միության մասնագետներն այսօր ԵՊԲՀ-ում էին:

Անվանի հյուրերն անդրադարձան կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի տարածվածության թեմային՝ մեկ անգամ ևս շեշտելով, որ հիվանդությունը շարունակում է արդիական մնալ և առողջապահական այս խնդիրը մարտահրավեր է ոլորտի պատասխանատուների համար:
Վաշինգտոնի բշկական համալսարանի ուռուցքաբան Ջուլիա Գրելովը նշեց, որ շատ կարևոր է հիվանդության վաղ կանխարգելումը. «Ես հույս ունեմ, որ առաջիկայում բուժման ընթացքը ավելի կբարելավվի»,- ասաց նա:

Քաղցկեղի միջազգային վերահսկման միություն ներկայացուցիչ Ջուլիա Թորոնդեն ևս ներկայացնելով իր կողմից կատարված հետազոտությունների և վիճակագրության արդյունքները, շեշտեց, որ աջակցում է արգանդի վզիկի քաղցկեղի վերացման գլոբալ ջանքերին:

«Հենարան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր տնօրեն Հռիփսիմե Մարտիրոսյանը, ով բուժվել է կրծքագեղձի քաղցկեղից և ներկա էր հանդիպմանը կիսվեց իր փորձով՝ կարևորելով կանխարգելման և բուժման առանձնահատկությունները:

Նա նշեց, որ «Հենարան» բարեգործական հիմնադրամն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են քաղցկեղով հիվանդ հիվանդներին հոգեբանական սոցիալական և իրավաբանական օգնությանը, քաղցկեղով հիվանդների իրավունքների պաշտպանությանը:

Նշենք, որ դասախոսությանը ներկա էին ԵՊԲՀ ուսանողները, ոլորտով հետաքրքրված բազմաթիվ մարդիկ: