Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դենգե տենդի տարածումը

Դենգե տենդի տարածումը

 Անցած շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացրել է աշխարհում Դենգե տենդի դեպքերի աճի մասին` պայմանավորված այնպիսի գործոններով, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և գլոբալացումը:
 Հունիսի 20-ի դրությամբ գրանցվել է Դենգե տենդի ավելի քան 9.6 միլիոն դեպք, որից ավելի քան 19.000-ը` ծանր ընթացքով և ավելի քան 5000 մահ:
 Աճը նկատելի էր Ամերիկյան տարածաշրջանում, որտեղ դեպքերի թիվը եռապատկվել է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ներկայումս 90 երկրներ ունեն Դենգեի ակտիվ փոխանցում:
Դենգե տենդը, որը դասակարգվում է ԱՀԿ-ի կողմից որպես համաշխարհային 10 սպառնալիքներից մեկը, այսօր սպառնալիք է նաև Եվրոպայի համար, որտեղ հիմնականում արձանագրված դեպքերը կապված են ճանապարհորդության հետ:
2010 թվականից ի վեր գրանցվել են սպորադիկ դեպքեր Խորվաթիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Պորտուգալիայում (Մադեյրա) և Իսպանիայում։ 2023 թվականին Իտալիայում գրանցվել են տեղական դեպքեր։
 Համաճարակային ինդեքսը (EI) տարածաշրջանում 2,5 է, ինչը վկայում է հիվանդացության բարձր մակարդակի մասին: Չնայած այն հանգամանքին, որ 2024 թվականին Եվրոպայում ոչ մի դեպք չի գրանցվել հիվանդության տեղական փոխանցմամբ, ամառը փոխանցողի ամենամեծ ակտիվության շրջանն է: Դենգեն տարեկան 390 մլն վարակման դեպքի և 500.000 հոսպիտալացումների պատճառ է ամբողջ աշխարհում՝ լինելով տենդի երկրորդ հիմնական պատճառը էնդեմիկ տարածքներից Եվրոպա վերադարձող ճանապարհորդների մոտ։
Դենգեն վիրուսային վարակ է, որը փոխանցվում է Aedes մոծակների խայթոցների միջոցով, հիմնականում` A.aegypti և A.albopictus (վագրային մոծակ), որոնք ապրում են Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Կարիբյան ավազանի և Հարավային Ասիայի տարածաշրջաններում: Վագրային մոծակը, որը բազմանում է ջրականգերում, հատկապես զգայուն է եղանակային պայմանների նկատմամբ: Նրանց ակտիվության գագաթնակետը տեղի է ունենում մայիսից նոյեմբեր, և դրանց խայթոցները ոչ միայն վարակի փոխանցման առումով են վտանգավոր, այլ կարող են նաև ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
Դենգե տենդը կանխելու համար ԱՀԿ-ն նպաստում է փոխանցողի համապարփակ հսկողությանը, որը ներառում է մոծակների բազմացման վայրերի վերացում` նվազեցնելով մարդկանց շփումը դրանց հետ: Հատուկ միջոցառումները ներառում են` թրթուրների և հասուն մոծակների դեմ պայքար, ինչպես նաև ջրականգերի չորացում: Անհատական մակարդակում խորհուրդ է տրվում օգտագործել տեղային վանող միջոցներ, կենցաղային միջատասպաններ և ցանցեր պատուհանների և դռների վրա:
 Ձեզ ենք ներկայացնում «Միքայելյան»-ի անվան համալսարանական հիվանդանոցում գրանցված Դենգե տենդի դեպք:
23տ․ աղջիկն ընդունվել է համալսարանական հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք հետևյալ գանգատներով՝ բարձր ջերմություն, դող, արտահայտված հոդացավեր և թուլություն։
Ճանապարհորդական անամնեզից պարզվել է, որ պացիենտը 3 օր առաջ է վերադարձել Բալիից, որտեղ գտնվել է 2 շաբաթ և պարբերաբար ունեցել է մոծակի խայթոցներ։
Վերը նշված գանգատները սկսվել են անմիջապես վերադառնալուց հետո։ Հոսպիտալացման 4-րդ օրը, պացիենտի ջերմությունն իջնում է, սակայն մաշկին առաջանում է հեմոռագիկ ցան և սկսվում է արգանդային արյունահոսություն։ Ընդհանուր վիճակում դիտվում է բացասական դինամիկա։
 Ելնելով կլինիկական ախտանիշներից, պրոգրեսիվող լեյկոպենիայից` պացիենտի մոտ նախնական ախտորոշվում է հեմոռագիկ տենդ, Դենգե հարցականով:
Շտապ հաղորդում է տրվում ՀՎԿԱԿ, սակայն այդ պահին ախտորոշիչ որևէ թեստ առակա չլինելու պատճառով, պացիենտին վերջնական ախտորոշում չի դրվում։ Կատարվում է սիմպտոմատիկ բուժում, մի քանի օրից հիվանդի վիճակը կայունանում է և դուրս է գրվում լավացումով։
Այս դեպքը Հայաստանում Դենգե հեմոռագիկ տենդի առաջին կասկածելի դեպքն է, որը ևս մեկ անգամ կարևորում է ճանապարհորդական անամնեզի մանրակրկիտ հավաքագրումը և ախտորոշիչ թեստերի առկայության կարևորությունը։

yemek tarifleri hititbet rokubet betgaranti matbet betpas pusulabet betorder betpas tempobet trbet limanbet bettilt betpas matbet casibom hititbet betorder kralbet betgaranti betpark kolaybet xslot betpas betpas betpas trbet bahsegel betoffice süpertotobet betoffice bettilt cratosroyalbet betpas betpas supertotobet