Հարգելի՛ գործընկերներ, ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի «Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկայում կազմակերպվում է Wet-Lab կատարակտայի ֆակոէմուլսիֆիկացիայի թեմայով (բազիսային կուրս):
Առաջարկվող դասընթացները նախատեսված են բժիշկ-ակնաբույժների և կլինիկական օրդինատորների համար։ Դասընթացը կազմված է տեսական և գործնական հատվածներից։
Wet-Lab-ը ներառում է ֆակոէմուլսիֆիկացիայի էտապների գործնական հմտությունների ձեռքբերում կենդանիների կադավեռ աչքերի վրա։
Գրանցվելու և մանրամասների համար կարող եք գրել մեր էլեկտրոնային հասցեին (marinoubareyeclinic@gmail.com):
Դասընթացի տևողությունը՝ 5 աշխատանքային օր (27.02-03.03): Մասնակիցների թիվը՝ սահմանափակ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093044878 հեռախոսահամարով: