Բժշկական համալսարանի սիրելի աշխատակիցներ, շնորհակալ եմ բոլորիդ ձեր անձնվեր, յուրահատուկ ու պիտանի աշխատանքի համար, դուք անդադար աշխատում եք հանուն առողջության։
Մեծահարգ բուժաշխատողներ, ԵՊԲՀ սիրելի աշխատակիցներ, դասախոսներ շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի առթիվ։
Դուք այն եզակիներից եք, որ ամեն օր ու ժամ ձեր աշխատանքով նպաստում եք մեր երկրի առողջացմանը: Ուզում եմ, որ մեր աշխատանքային օրացույցում խաղաղ օրերը և մարդկանց առողջ ժպիտներն անհաշվելի լինեն։
Սիրելի՛ բժիշկներ, բուժքույրեր, ավագ և կրտսեր գործընկերներ բառերով դժվար է նկարագրել ձեր աշխատանքի բարդությունները․․․ պարզապես իմ երախտիքի խոսքն եմ ուզում հղել այն բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, ոլորտում աշխատող մեր գործընկերներին, որոնք բարձր պահելով բժշկի պատիվը, անմնացորդ նվիրումով անդադար ու անտրտուն կատարում են աստվածահաճո իրենց առաքելությունը: Չկասկածեք, վստահ եղեք, որ յուրաքանչյուրիդ ամենօրյա բարեխիղճ աշխատանքը կարևոր ներդրում է բնակչության առողջության պահպանման գործում:
Ամենակարևորը՝ եղեք առողջ և գնահատված:
Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր