Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Զինվորի տան» հերթական միջոցառմանը մասնակցում էր կանադահայ հոգեբույժ Ռիտա Գույումճեանը

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գրադարանում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու ղեկավարությամբ գործող ակումբի  հերթական միջոցառումը:

Զինվորի տանը, միջոցառման շրջանակում, բացառիկ հնարավորություն ընձեռվեց հանդիպել կանադահայ հոգեբույժ Ռիտա Գույումճեանին, նրա կողմից լսել Կոմիտասի ամբողջ կյանքի մասին հոգեվերլուծությունը:

Միջոցառմանը ներկա էին հոգեբաններ, երաժիշտներ, հոգեբույժներ, նկարիչներ, երաժշտագետներ, գիտնականներ, բժիշկներ և այլ հյուրեր, ովքեր բազմաթիվ հարցադրումներով և մեջբերումներով ամբողջացրին բանախոսության թեման:

Նշենք, որ ԵՊԲՀ շրջանավարտ Ռիտա Գույումճեանը որպես հոգեբույժ մասնագիտացել է Մոնրեալի Մաք-Գիլ համալսարանում և այնտեղ արդեն 35 տարի դասավանդում է:

Նա «Եռապատում», «Խելագարության ակունքներում. Կոմիտաս, հայ կուռքի դիմանկարը», «Օրագրային գրառումներ Հայաստան կատարած ուղևորության մասին» և մի շարք գրքերի հեղինակ է: