Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Զինվորների անսահման հայրենասիրությունը նաև ուսուցիչների անձնուրաց աշխատանքի արդյունքն է

Զինվորների անսահման հայրենասիրությունը նաև ուսուցիչների անձնուրաց աշխատանքի արդյունքն է

Անահիտ Գևորգյանը՝  Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի տատիկը, աշխատում է «Հերացի» ավագ դպրոցում, հենց նրա գլխավորությամբ, ուզում եմ շնորհավորել բոլոր ուսուցիչներին՝ մասնագիտական տոնի առթիվ:

Սիրելի ուսուցիչներ, ձեր կողմից կրթված սերունդն այս պահին կատարում է ամենակարևոր առաքելությունը՝ պաշտպանում է մեր հայրենի հողը և առաջնագծում կանգնած խիզախ զինվորների անսահման հայրենասիրությունն, անկասկած, նաև ձեր անձնուրաց աշխատանքի արդյունքն է:

Փաստ է, յուրաքանչյուրիս գիտակցական կյանքը հենց ձեզանով է սկսվում, և ձեր վաստակն անուրանալի է մեր Երկրի ապագա քաղաքացիների կրթության ու դաստիարակության գործում:

Բոլորիդ մաղթում եմ խաղաղություն, և թող` ձեր առաքելությունն իրականացնեք միայն խաղաղ պայմաններում:

 

ԵՊԲՀ ռեկտոր

Արմեն Մուրադյան