ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը հյուրընկալեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը հյուրընկալեց  Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Նախորդ շաբաթ ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը հյուրընկալել էր Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար կրթության պրակտիկայի ղեկավար Ռիտա Ալմեյդայի գլխավորած պատվիրակությանը։

Շրջայցի ընթացքում կենտրոնի լաբորատոր մասում հյուրերը հանդիպեցին հետազոտողներից մի քանիսին, որոնց աշխատանքը տվյալ պահին ընթանում էր երկու ուղղությամբ:

Ռիտա Ալմեյդան գոհունակություն հայտնեց և կարևորեց ոչ միայն կենտրոնի ստեղծումը, այլև դրա հետագա զարգացումը, որի համար անհրաժեշտ են շարունակական և հետևողական աշխատանքներ:

Այցի շրջանակներում ՀԲ ներկայացուցիչները անդրադարձ կատարեցին նաև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի ՆՄՀ շրջափուլով իրականացվող «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա» դրամաշնորհային ծրագրի աշխատանքներին և դրանց արդյունքում ստեղծվելիք լաբորատորիային:

Պատվիրակության անդամներն այցելեցին նաև Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն, որը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ: