«Մասնագետ» ծրագրի հերթական մասնակիցները Ռանչպար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն էին

«Մասնագետ» ծրագրի հերթական մասնակիցները Ռանչպար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն էին

ԵՊԲՀ կարիերայի կենտրոնը շարունակում է իրականացնել «Մասնագետ» ծրագիրը, որի հնարավորություն է տալիս մասնակիցներին կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում:

Արարատի մարզի Ռանչպար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները ծրագրի շրջանակում բժշկական բուհի հերթական հյուրերն էին:

Դպրոցականների համար շրջայց էր կազմակերպված համալսարանում: Նրանք ծանոթացան ուսանողների առօրյային, այցելեցին ԵՊԲՀ թանգարան: