Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները լավագույն արդյունքներն են ապահովել շախմատի մրցաշարին

Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները լավագույն արդյունքներն են ապահովել շախմատի մրցաշարին

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները մասնակցել են շախմատ մարզաձևի խաղերին՝ գրավելով երկրորդ հորիզոնականը:

Կուրսանտներ Ռոբերտ Մուրադյանը, Հարություն Պետրոսյանը, Յուրա Մանուկյանը և Արմեն Հարությունյանը՝ Ֆիզիկական պատրաստության և սպորտի պետ, ավագ ենթասպա Երվանդ Ոսկանյանի գլխավորությամբ լավագույն արդյունքներ են ապահովել մարզախաղի ընթացքում:

Կուրսանտ Ռոբերտ Մուրադյանը խաղերի ընթացքում ոչ մի պարտություն չի գրանցել և հաղթող է ճանաչվել անհատական խաղերում՝ հետագայում մասնակցելու հնարավորություն ունենալով համաբանակային խաղերին: