Մարզական բաց առաջնությունն ամփոփեց արդյունքները

Մարզական բաց առաջնությունն ամփոփեց արդյունքները

Բժշկական մայր բուհում հերթական միջոցառումը ԵՊԲՀ մարզական բաց առաջնությունն էր, որն անցկացվեց վերջին 40 տարվա մեջ առաջին անգամ:

ԵՊԲՀ բաց առաջնությանը մասնակցում էր հայաստանյան 6 բուհ, 170 ուսանող-մարզիկ պայքարեց 4 մարզաձևերով՝ բադմինտոն, բազկամարտ, սեղանի թենիս և բասկետբոլ:

Միջոցառման հիմնական նպատակը սպորտի զարգացումն ու տարածումն է բուհերում, ինչպես նաև լավագույն մարզիկների բացահայտումը՝ հետագայում հանրապետության միջբուհական, աշխարհի և Եվրոպայի ուսանողական առաջնություններին մասնակցելու համար: Խաղերը լավագույն կերպով վարեց Կենտրոնական համալիրի բուժկետի բժիշկ Ռուզաննա Սահակյանը:

Բոլոր մարզաձևերից հերացիականները լավագույն արդյունքներ գրանցեցին՝ գրավելով առաջին հորիզոնականները:

Առաջնության ավարտին հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, գավաթով, հավաստագրերով և նվերներով:

Սպորտային միջոցառումների անցկացումը բժշկական համալսարանում շարունակական է: