Մարտի 31-ին կանցկացվի «Կլինիկական լաբորատոր թունաբանություն» թեմայով շարունակական մասնագիտացման զարգացման ՀՀ ԱՆ կողմից հավաստագրված դասընթաց:
Մասնակիցներին կշնորհվի 23 ՇՄԶ կրեդիտ (18 տեսական և 5 գործնական):
Թիրախային լսարան՝ կլինիկական լաբորատոր ախտորոշման մասնագետներ, արյունաբաններ, մանրէաբաններ:
Դասվանդման տևողությունը՝ 15 օր (մարտի 31-ից ապրիլի 18-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-12:00)
Վայրը՝ ԵՊԲՀ-ի Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոն, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր (ք.Երևան 0075, Մուրացան 114) և/կամ առցանց («Զում» Zoom հարթակ):
Դասընթացավար՝ ԵՊԲՀ Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Նաիրա Բարսեղյան:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 95 547469 հեռախոսահամարով: