«Թոքերի քաղցկեղ». Գրեգ Կալեմկերյանի դասախոսությունը

«Թոքերի քաղցկեղ». Գրեգ Կալեմկերյանի դասախոսությունը

ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, Ընդհանուր ուռուցքաբանության ամբիոնի այցելու պրոֆեսոր, Միչիգանի համալսարանի ներքին հիվանդությունների պրոֆեսոր Գրեգ Կալեմկերյանն ապագա բժիշկների, բժիշկ-մասնագետների համար հանդես եկավ դասախոսությամբ` «Թոքերի քաղցկեղ. ախտորոշում, թերապիա և որոշում կայացնելու գործընթաց» թեմայով:

Կլինիկական քեյսի օրինակով անվանի բժիշկ-գիտնականը մասնակիցներին ներկայացրեց թոքերի քաղցկեղի ախտորոշման գործընթացում ռադիոլոգիական և պաթոլոգիական նկատառումները, ուրվագծեց թոքերի քաղցկեղ ունեցող մարդկանց համար թերապևտիկ տարբերակները և որոշումների կայացման գործընթացը, անդրադարձավ թոքերի քաղցկեղի բուժման մեթոդներին:

Գրեգ Կալեմկերյանն առանձնացրեց թոքերի քաղցկեղի տարատեսակները: Նրա փոխանցմամբ` քաղցկեղի կասկածի դեպքում կարևոր է ոչ միայն այն, թե որ մասում է տեղակայված գոյացությունը, այլև` թե ում մոտ է հայտնաբերվել այն. հաշվի են առնվում պացիենտի մոտ առկա առողջական այլ խնդիրները, ընդհանուր ֆունկցիոնալ կարողությունները, տարիքը:

Գիտնականն առանձնահատուկ կարևորությամբ խոսեց նաև բուժման տարբեր փուլերում ուռուցքաբանին անհրաժեշտ գործիքակազմի մասին: