Դասընթաց՝ «Կլինիկական լաբորատոր թունաբանություն» թեմայով

Դասընթաց՝ «Կլինիկական լաբորատոր թունաբանություն» թեմայով

Կանցկացվի «Կլինիկական լաբորատոր թունաբանություն» թեմայով շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրված դասընթաց սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 17-ը:

Դասընթացը հավաստագրված է ՀՀ ԱՆ կողմից: Այն տեղի կունենա սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 17-ը (յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-12:00):

Մասնակիցներին կշնորհվի 23 ՇՄԶ կրեդիտ (18 տեսական և 5 գործնական)

Թիրախային լսարան՝ կլինիկական լաբորատոր ախտորոշման մասնագետներ, արյունաբաններ, մանրէաբաններ:

Վայրը՝ ԵՊԲՀ Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոն, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր կամ առցանց («Զում» Zoom հարթակով):

Դասընթացավար՝ ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Նաիրա Բարսեղյան:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 095 547469 հեռախոսահամարով: