«Սննդաբանության հիմունքներն ու ժամանակակից մոտեցումները» թեմայով հավաստագրային դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից:
«Սննդաբանության հիմունքներն ու ժամանակակից մոտեցումները» թեմայով հավաստագրային դասընթացը նախատեսված է ավագ բուժանձնակազմի, մարզիչների, դպրոցական առողջ ապրելակերպի դասընթացավարների, կլինիկական օրդինատորների, հանրային սննդի կազմակերպիչների համար։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն սննդաբանության վերաբերյալ ժամանակակից գիտելիքներ և հմտություններ, կիրականացնեն անհատական և խմբային աշխատանքներ գործնական հմտություններն ամրապնդելու համար, կծանոթանան առցանց վստահելի աղբյուրներից օգտվելու սկզբունքներին:
Ծրագրի բովանդակությունը
- Էներգետիկ բալանս։ Նշանակությունը։ Հաշվարկի մեթոդները։ Սննդանյութեր։ Օրական պահանջներ։ Սննդային մակնշումների ընթերցում։ Առողջ սնվելու սկզբունքները․սննդային բուրգ, առողջ ափսե
- Մակրոնուտրիենտնե․նշանակությունը, օրական պահանջը, սննդային աղբյուրները
- Վիտամիններ, հանքային տարրեր, ջուր․նշանակությունը, աղբյուրները
- Սնունդը հղիության, կրծքով կերակրելու ընթացքում։ Սնունդը մանկական և դեռահասային տարիքում։ Սննդային վարքագիծ։ Սննդային ընտրության վրա ազդող գործոնները
- Ավելցուկային քաշ։ Թերքաշություն։ Քաշի կառավարման ժամանակակից մոտեցումները։
- Սնունդ և հիվանդություններ՝ արյան շրջանառության հիվանդություններ, ուռուցքներ, շաքարային դիաբետ, սննդային ալերգիաներ, լակտոզ և գլուտեն անտանելիություն
- Սննդային թունավորումներ։ Մանրէային և ոչ մանրէային։ Կանխարգելումը։
- Սպորտային սնունդ՝ ժամանակակից մոտեցումներ։ Սննդային հավելումներ։ Ֆունկցիոնալ սնունդ։
Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի և ՀՀ ԱՆ-ի կողմից, ՇՄԶ 22 տեսական կրեդիտ (կրեդիտները տրամադրվելու են միայն բժիշկներին):
Մանրամասներ
- Տևողություն`2025թ. նոյեմբերի 3-ից – 26-ը
- Դասերի օրերը` երկուշաբթի և չորեքշաբթի՝ 18:00-21:00
- Մասնակիցների քանակը` մինչև 25
- Դասավանդման լեզուն` հայերեն
- Վայրը` ZOOM հարթակ
- Արժեքը՝ 30․000 ՀՀ դրամ
Թիրախային լսարան
- Ավագ բուժանձնակազմ
- Մարզիչներ
- Առողջ ապրելակերպի դասընթացավարներ
- Կլինիկական օրդինատորներ
- Հանրային սննդի կազմակերպիչներ
- Այլ մասնագետներ, ում հետաքրքիր է սննդաբանությունը
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- Դիմում
- Անձնագիր (բնօրինակը և պատճենը)
- Դիպլոմ (բնօրինակը և պատճենը)
- Աշխատանքի վայրից տեղեկանք (աշխատանքի առկայության դեպքում):
Ընդունելության գործընթաց
Փաստաթղթերը ներկայացնել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (Վարչական մասնաշենք, 3-րդ հարկ): Դիմումը լրացվում է դեկանատում:
Հարցերի դեպքում դիմել Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ):
Հեռ: 010 301 000 (ներքին համար`308); 091 837 212: