Նոյեմբերի 11-ին, ժամը 16։00-ին ԵՊԲՀ 4-րդ լսարանում տեղի կունենա iMedoLab-ի առաջին հանդիպումը՝ «Ճնշման տակ» խորագրով։
Հանդիպման ծրագիրը․
16։00-16։20 – Կլինիկական դեպքերի ներկայացում մինչև “X” ախտորոշումը – Ամալյա Հայկի Մանուսաջյան
16։25-16։55 – “X” ախտորոշման ախտաֆիզիոլոգիան – Արտեմ Սերգեյի Գրիգորյան
17։00 – 17։20 – Սուրճի ընդմիջում
17։25 – 17։45 – “X” ախտորոշման վարումը ինտենսիվ թերապիայում
17։50 – 18։10 – 3 կլինիկական դեպքերի հանգուցալուծումները
18։15 – 18։30 – Մրցույթ Wooclap-ի միջոցով լսարանում ներկա ուսանողների միջև և մրցանակների հանձնում
iMedoLab-ը նոր նախաձեռնություն է՝ ուղղված տեսական գիտելիքների և կլինիկական մտածողության համաժամանակյա զարգացմանը։
Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում կներկայացվի իրական կլինիկական դեպք և դրա հիմքում ընկած պաթոլոգիայի մուլտիդիսցիպլինար քննարկում։ Իսկ հանդիպման վերջում կկայանա մրցույթ Wooclap հարթակի միջոցով և հաղթողները կստանան մրցանակներ։
Թիրախային լսարանը՝ 3-6-րդ կուրսի ուսանողներ, կլինիկական օրդինատորներ։
Մուտքն ազատ է։