«Բուժօգնության որակի ապահովման հիմունքներ և բժշկական ծառայությունների կառավարման հարակից հարցեր» թեմայով դասընթացի ընդունելություն

 «Բուժօգնության որակի ապահովման հիմունքներ և բժշկական ծառայությունների կառավարման հարակից հարցեր» թեմայով դասընթացի ընդունելություն

Կանցկացվի «Բուժօգնության որակի ապահովման հիմունքներ և բժշկական ծառայությունների կառավարման հարակից հարցեր» թեմայով ՀԵՌԱՎԱՐ (ZOOM հարթակով) հավաստագրային դասընթացի ընդունելություն:

«Բուժօգնության որակի ապահովման հիմունքներ և բժշկական ծառայությունների կառավարման հարակից հարցեր» թեմայով ՀԵՌԱՎԱՐ (ZOOM հարթակով) դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից:

Կառավարության 2025 թվականի 24 հուլիսի  N 1010-Ն որոշումով հաստատվել է լիցենզավորման կարգերում նոր պահանջ` ԲԿ-ներում որակի պատասխանատու ունենալու վերաբերյալ: Համաձայն այդ որոշման` որակի ապահովման պատասխանատուներ են համարվում` վերջին 5 տարվա ընթացքում Առողջապահական ծառայությունների որակի բարելավման և անվտանգության վերաբերյալ թեմաներով առնվազն 50 ՇՄԶ կրեդիտ ձեռք բերած հետևյալ անձինք`

1) ավագ բուժաշխատողը.

2) բակալավրի ծրագրով իրականացված մասնագիտական կրթություն ունեցող միջին բուժաշխատողը.

3) «Հանրային առողջություն և առողջապահություն» մասնագիտացմամբ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ «Առողջապահության կառավարում և վարչարարություն» մասնագիտացմամբ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ «Առողջապահության կազմակերպում և կառավարում» մասնագիտացմամբ բարձրագույն կրթություն ունեցող անձը:».

«Բուժօգնության որակի ապահովման հիմունքներ և բժշկական ծառայությունների կառավարման հարակից հարցեր» թեմայով ՀԵՌԱՎԱՐ (ZOOM հարթակով)  հավաստագրային դասընթացի նպատակն է ավագ բուժաշխատողներին տրամադրել բուժծառայությունների որակի բարելավման, բժշկական ծառայությունների կառավարման խնդրի վերլուծության վերաբերյալ գիտելիքներ և գործնական հմտություններ: Դասընթացում ներառված են նաև որակի պատասխանատուների գործառույթները և որակի գործիքների կիրառման մանրամասները:

Ծրագրի բովանդակությունը

  1. Բուժօգնության որակի հիմնական սկզբունքները
  2. Որակի պլանավորումը բժշկական հաստատությունում
  3. Բուժօգնության որակի չափորոշիչներ, ցուցանիշեր, չափանիշեր և դրանց վերլուծության նեթոդներ
  4. Գործունեության բարելավման մոդելներ և «գործիքներ»
  5. Բուժառուների անվտանգություն և ռիսկերի կառավարում
  6. Բուժառուների իրավունքներ և բժշկական էթիկա
  7. ՀՀ նորմատիվ ակտերով պարտադիր ներդրման համար սահմանված բուժօգնության որակի բարելավման գործիքներ
  8. ՀՀ-ում գործող և մշակվող, որակին առնչվող իրավական / նորմատիվ ակտեր
  9. Բուժօգնության անվտանգության միջազգային սկզբունքներ և մոտեցումներ
  10. Առողջության ապահովագրական համակարգի համատեքստում՝ բուժօգնության որակի բարելավման հարցեր
  11. Թիմային աշխատանք և կոնֆլիկտների լուծում
  12. Փոփոխության արդյունավետ կառավարումը՝ բուժօգնության որակի բարելավման միջոց
  13. Բուժօգնության որակի ապահովման ներկազմակերպական կառուցվածքը

Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի և ՀՀ ԱՆ-ի կողմից և ՇՄԶ 51 տեսական կրեդիտ:

Մանրամասներ

  • Տևողություն`2025թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2026թ. հունվարի  15-ը
  • Դասերի օրերը` երկուշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի՝ 18:00-21:00 
  • Մասնակիցների քանակը` մինչև 25
  • Դասավանդման լեզուն` հայերեն
  • Արժեքը՝ 50.000 ՀՀ դրամ  (ԵՊԲՀ աշխատակիցների, շրջանավարտների և օրդինատորների համար ՝ 30.000 ՀՀ դրամ)

Թիրախային լսարան

  • Բուժհաստատությունների ղեկավարներ և տնօրեններ
  • Բուժանձնակազմ
  • Հասարակայնության հետ կապերի պատասխանատուներ

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝ 

  • Անձնագիր (բնօրինակև պատճեն)
  • Դիպլոմ (բնօրինակ և պատճեն)
  • Աշխատանքի վայրից տեղեկանք (աշխատանքի առկայության դեպքում):

Ընդունելության գործընթաց

Դիմումների ընդունում՝ 27.10.2025 – 01.12.2025:

Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ):

Հեռ: 010 301 000 (ներքին` 308), 091 837 212: