Բրյուսելի Բաց համալսարանը հայտարարում է «ՖՕՍՖՕՄ» կրթաթոշակային ծրագրի մեկնարկը 2026-2027 ուսումնական տարվա համար:
Ծրագիրը ԵՊԲՀ երիտասարդ մասնագետներին և կլինիկական օրդինատուրայի ուսանողներին հնարավորություն է ընձեռում մեկ տարվա մասնագիտական կատարելագործում անցնելու Բրյուսելի Բաց համալսարանի կլինիկաներում:
Մասնակցության համար ֆրանսերենի B2 իմացությունը պարտադիր է:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի հունվարի 11-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Միջազգային համագործակցության բաժին (հեռ.` 010 56 05 94, 010 54 72 63):