«Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ԵՊԲՀ կարիքների համար տեսահաղորդակցության համակարգի ձեռքբերման հրավեր

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջափուլով իրականացվող «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հրավիրում է իրավասու հայտատուներին մրցութային հայտեր ներկայացնել տեսահաղորդակցության համակարգի գնման համար:

Մրցույթը կիրականացվի Ազգային գնանշման (բաց մրցույթ) ընթացակարգով. ծածկագիր՝ ԲՄ-2/2024-ԵՊԲՀ:

Շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են ամբողջական փաթեթը հայերենով ներբեռնել www.armeps.am կայքից:

Մանրամասներ՝ Գնառաջարկի հրավեր

Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ գնումների բաժին՝

Հեռ. +374 10 301000 (250)

Էլ. հասցե` marketing.ysmu20@gmail.com