Այս տարի նոյեմբերի 8-ին ամբողջ աշխարհի բժշկական պատկերավորման ոլորտի մասնագետները նշում են Ռադիոլոգիայի 14-րդ միջազգային օրը:
Ռադիոլոգիայի միջազգային օրը նպատակ ունի բարձրացնել իրազեկությունը այն կարևորության մասին, որը ճառագայթաբանությունը բերում է պացինենտերին անվտանգ խնամքի ապահովմանը և բարելավելու հասարակության ըմբռնումը առողջապահական համակարգում ռադիոլոգների և ռադիոգրաֆների կենսական դերի մասին:
«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` այս օրը մատնանշում է ռադիոլոգիայի զարմանալի ազդեցությունը բժշկության վրա` ավելի վաղ հայտնաբերում, նվազ թվով վիրահատություններ և բուժման լավ արդյունքներ: Սա հնարավորություն է ոչ միայն այդ օգուտների մասին պատմելու առողջապահական գործընկերներին և ընդհանրապես հանրությանը, այլև հենց ռադիոլոգներին՝ անդրադառնալու դրանց:
Այս համաշխարհային օրը նվիրված է 1895 թվականին Վիլհելմ Կոնրադ Ռենտգենի կողմից Ռենտգենյան ճառագայթների հեղափոխական հայտնաբերման տարեդարձին, որը նորարարություն դարձավ` փոխելով բժշկական ախտորոշման և բուժման մոտեցումը:
Ռադիոգրաֆիայի մասնագետներն աշխատում են բարձրորակ բժշկական օգնություն տրամադրելու ուղղությամբ՝ պացիենտներին ապահովելով ճշգրիտ, անվտանգ և ոչ ինվազիվ ախտորոշիչ հետազոտություններ:
Հիմնական առավելություններ.
Ռադիոլոգիայի միջազգային օրը կարևոր է ոչ միայն բժշկության ոլորտում մասնագետների համար, այլև հանրային իրազեկվածության բարձրացման համար։
Հիմնական նպատակներն են.
Ռադիոլոգիայի միջազգային օրը հնարավորություն է տալիս վերաիմաստավորել այս կարևոր մասնագիտության դերը մեր կյանքում և խթանել առողջապահական համակարգի զարգացմանը։
Շնորհավորում ենք բոլոր ռադիլոգներին մասնագիտական օրվ առթիվ, մաղթում բժշկության հետազոտական ճյուղի այս կարևոր բաղադրիչի էլ ավելի բարելավում և զարգացում։