«Բժշկական գաղտնիք և անձնական տվյալների պաշտպանություն» թեմայով հեռավար (ZOOM հարթակ) հավաստագրային դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից:
Դասընթացը նախատեսված է ավագ, միջին և կրտսեր խմբի բուժաշխատողների համար, որոնք նպատակ ունեն գիտելիք բժշկական գաղտնիքի և անձնական տվյալների պաշտպանության ոլորտում։
Դասընթացին կարող են մասնակցել նաև բժշկական հաստատությունների կառավարման և կազմակերպման գործառույթներ իրականացնող պաշտոնյաններ, ինչպես նաև իրավական և որակի կառավարման ստորաբաժանումների մասնագետներ։ Ավարտին մասնակիցներին կտրամադրվի հավաստագիր:
«Բժշկական գաղտնիք և անձնական տվյալների պաշտպանություն» հավաստագրային դասընթացը տրամադրում է.
- Բժշկական գաղտնիքի և անձնական տվյալների պաշտպանության ոլորտի օրենսդրության, նորմատիվ ակտերի և իրավական պահանջների վերաբերյալ գիտելիք և հմտություններ։
- Գործնական հմտություններ՝ բժշկական գաղտնիք պարունակող տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման և փոխանցման գործընթացների իրավական և էթիկական ապահովման համար։
- Պացիենտների և բուժաշխատողների իրավունքների և պարտականությունների մասին գիտելիքներ, ինչպես նաև տվյալների խախտման դեպքերի կանխարգելման և կառավարման կարողություններ։
- Գիտելիք և հմտություն՝ ապահովելու պատշաճ իրավական վարքագիծ առողջապահական կառավարման և մասնագիտական գործունեության ընթացքում՝ խուսափելով կարգապահական, վարչական և քրեական պատասխանատվությունից։
- Տեղեկացվածություն և գործնական կարողություն՝ կիրառելու տվյալների պաշտպանության և բժշկական գաղտնիքի պահանջները կազմակերպության ներքին փաստաթղթաշրջանառության և որակի կառավարման համակարգում։
Ծրագրի բովանդակությունը
- Բժշկական գաղտնիքի հասկացությունը, բժշկական գաղտնիքի ապահովման համակարգը և օրենսդրությունը, բուժհաստատությունների և բուժաշխատողների պարտականությունները բժշկական գաղտնիքի պահպանման ոլորտում, բժշկական գաղտնիք պարունակող փաստթղթերի շրջանառության, լրացման և պահպանման կարգը, առանց պացիենտի համաձայնության բժշկական գաղտնիքի բացահայտման դեպքերն ու կարգը, պատասխանատվությունը բժշկական գաղտնիքի բացահայտելու համար։
- Անձնական տվյալների հասկացությունը, անձնական տվյալների պաշտպանության ոլորտի օրենսդրությունը, իրավակիրառ և դատական պրակտիկան, անձնական տվյալները հավաքագրելու, պահպանելու, մշակելու, տրամադրելու և ոչընչացնելու կարգը։ Պատասխանատվությունը անձնական տվյալների ոլորտի օրենսդրության խախտման համար։ Առողջապահական համակարգում անձնական տվյալների մշակման առանձնահատկությունները։
Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի և ՀՀ ԱՆ-ի կողմից և ՇՄԶ 6 տեսական կրեդիտ:
Մանրամասներ
- Տևողություն`2025թ. նոյեմբերի 27-28 (2 օր)
- Դասերիօրերը` հինգշաբթի և ուրբաթ՝ 18:00-21:00
- Մասնակիցներիքանակը` մինչև 25
- Դասավանդմանլեզուն` հայերեն
- Վայրը` հեռավար (ZOOM հարակ)
- Արժեքը՝ 15․000 ՀՀ դրամ
Թիրախային լսարան
- Բուժհաստատությունների ղեկավարներ և տնօրեններ
- Ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողների
- Առողջապահական հիմնարկների աշխատակիցներ
- Իրավական և որակի կառավարման ստորաբաժանումների մասնագետներ
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- Անձնագիր (բնօրինակը և պատճենը)
- Դիպլոմ (բնօրինակը և պատճենը)
Ընդունելության գործընթաց
Դիմումների ընդունում՝ 10.11.2025 – 27.11.2025
Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ):
Հեռ: 010 301 000 (ներքին համար`308); 091 837 212: