ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՉԺՀ կառավարության կողմից «Չինական մեծ պարիսպ» կրթաթոշակային ծրագիրն է մեկնարկել

ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՉԺՀ կառավարության կողմից «Չինական մեծ պարիսպ» կրթաթոշակային ծրագիրն է մեկնարկել

Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից տրամադրվող «Չինական մեծ պարիսպ» կրթաթոշակների համար հայտերի ընդունման գործընթացը:

2026-2027 ուսումնական տարում ընտրված դիմորդներին կտրա­մադրվի կրթաթոշակ` ՉԺՀ համալսա­րան­ներում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար:

Կրթաթոշակները նախատեսված են ուսանողների և հետազոտողների համար՝ ՉԺՀ համալսարաններում տարբեր ոլորտներում մեկամյա բուհական կամ հետբուհա­կան կրթություն ստանալու նպատակով: Դասընթացներն անցկացվում են անգլերեն կամ չինարեն: Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 2 թեկնածութ­յուն` հաստատված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից: Կազմակերպիչ­նե­րի կողմից խրախուսվում է կին դիմորդների մասնակցությունը ծրագրին:

Վերջիններիս մասնակցության չափանիշների, տևողության և հայտերի ներկայացման ընթացակարգերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կցվող ուղեցույցից: