«Բուժօգնության որակի ապահովման հիմունքներ և բժշկական ծառայությունների կառավարման հարակից հարցեր» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն

«Բուժօգնության որակի ապահովման հիմունքներ և բժշկական ծառայությունների կառավարման  հարակից հարցեր»  թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն

«Բուժօգնության որակի ապահովման հիմունքներ և բժշկական ծառայությունների կառավարման հարակից հարցեր» թեմայով ՀԵՌԱՎԱՐ (ZOOM հարթակով) դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից:
Կառավարության 2025 թվականի 24 հուլիսի  N 1010-Ն որոշումով  հաստատվել է լիցենզավորման կարգերում նոր պահանջ` ԲԿ-ներում որակի պատասխանատու ունենալու վերաբերյալ: Համաձայն այդ որոշման` որակի ապահովման պատասխանատուներ են համարվում` վերջին 5 տարվա ընթացքում Առողջապահական ծառայությունների որակի բարելավման և անվտանգության վերաբերյալ թեմաներով առնվազն 50 ՇՄԶ կրեդիտ ձեռք բերած հետևյալ անձինք`
1) ավագ բուժաշխատողը.
2) բակալավրի ծրագրով իրականացված մասնագիտական կրթություն ունեցող միջին բուժաշխատողը.
3) «Հանրային առողջություն և առողջապահություն» մասնագիտացմամբ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ «Առողջապահության կառավարում և վարչարարություն» մասնագիտացմամբ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ «Առողջապահության կազմակերպում և կառավարում» մասնագիտացմամբ բարձրագույն կրթություն ունեցող անձը:».
«Բուժօգնության որակի ապահովման հիմունքներ և բժշկական ծառայությունների կառավարման հարակից հարցեր» թեմայով ՀԵՌԱՎԱՐ (ZOOM հարթակով) հավաստագրային դասընթացի նպատակն է ավագ բուժաշխատողներին տրամադրել բուժծառայությունների որակի բարելավման, բժշկական ծառայությունների կառավարման խնդրի վերլուծության վերաբերյալ գիտելիքներ և գործնական հմտություններ: Դասընթացում ներառված են նաև որակի պատասխանատուների գործառույթները և որակի գործիքների կիրառման մանրամասները:

Տևողություն-հունվարի 26-ից մարտի 5-ը 

Օրեր` երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի 18:00-ից 21:00: 

Ավելի մանրամասն՝ հետևյալ հղման մեջ