«ԳԼՕԲՈՒՍ» ծրագրի հերթական մեկնարկը

«ԳԼՕԲՈՒՍ» ծրագրի հերթական մեկնարկը

Սիրելի՛ ապագա բժիշկներ, եթե պատրաստ եք խորությամբ սովորել և դառնալ միջազգային մակարդակի մասնագետ, ապա գերլարված օրակարգով բժշկական ուսուցման՝ «ԳԼՕԲՈՒՍ» ծրագիրը հենց ձեզ համար է:

«ԳԼՕԲՈՒՍ»-ը ԵՊԲՀ կարիերայի զարգացման կենտրոնի նախաձեռնությունն է՝ հիմնված ամերիկյան բժշկական կրթության սկզբունքների վրա:

Ուսուցումը ներառում է ժամանակակից նյութերի կիրառում, ինտերակտիվ պարապմունքներ և թեստավորում:

Մենք առաջարկում ենք հարցերի քննարկում, կլինիկական դեպքերի վերլուծություն և գիտելիքի ամրապնդում՝ միասին:
Դուք կստանաք հասանելիություն բարձրորակ ուսումնական նյութերին, միջազգային դասախոսություններին և ԵՊԲՀ մասնագետների հետ գործնական պարապմունքներին:

Ծրագիրը նախատեսված է միայն ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ, 4-րդ և 5-րդ կուրսի ուսանողների համար։

Մասնակիցների ընտրությունն իրականացվում է անգլերենով հարցազրույցի միջոցով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 20.02.2026 թ., ժամը 17:00։

Գրանցվելու համար