Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից իրականացվում է «Բուժօգնության որակի ապահովման հիմունքներ և բժշկական ծառայությունների կառավարման հարակից հարցեր» թեմայով ՀԵՌԱՎԱՐ (ZOOM հարթակով) ինտենսիվ ծրագիր հանդիսացող դասընթացը:
Կառավարության 2025 թվականի 24 հուլիսի N 1010-Ն որոշումով հաստատվել է լիցենզավորման կարգերում նոր պահանջ` ԲԿ-ներում որակի պատասխանատու ունենալու վերաբերյալ: Համաձայն այդ որոշման` որակի ապահովման պատասխանատուներ են համարվում` վերջին 5 տարվա ընթացքում Առողջապահական ծառայությունների որակի բարելավման և անվտանգության վերաբերյալ թեմաներով առնվազն 50 ՇՄԶ կրեդիտ ձեռք բերած հետևյալ անձինք`
1) ավագ բուժաշխատողը.
2) բակալավրի ծրագրով իրականացված մասնագիտական կրթություն ունեցող միջին բուժաշխատողը.
3) «Հանրային առողջություն և առողջապահություն» մասնագիտացմամբ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ «Առողջապահության կառավարում և վարչարարություն» մասնագիտացմամբ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ «Առողջապահության կազմակերպում և կառավարում» մասնագիտացմամբ բարձրագույն կրթություն ունեցող անձը:».
«Բուժօգնության որակի ապահովման հիմունքներ և բժշկական ծառայությունների կառավարման հարակից հարցեր» թեմայով ՀԵՌԱՎԱՐ (ZOOM հարթակով) հավաստագրային դասընթացի նպատակն է ավագ բուժաշխատողներին տրամադրել բուժծառայությունների որակի բարելավման, բժշկական ծառայությունների կառավարման խնդրի վերլուծության վերաբերյալ գիտելիքներ և գործնական հմտություններ: Դասընթացում ներառված են նաև որակի պատասխանատուների գործառույթները և որակի գործիքների կիրառման մանրամասները:
Ծրագրի բովանդակությունը
Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի և ՀՀ ԱՆ-ի կողմից և ՇՄԶ 51 տեսական կրեդիտ:
Մանրամասներ
Թիրախային լսարան
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
Ընդունելության գործընթաց
Դիմումների ընդունում՝ 12.03.2026 –30.03.2026
Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (Վարչական մասնաշենք, 3-րդ հարկ):
Հեռ: 010 301 000 (ներքին համար`308); 091 837 212: