Հարգելի բժիշկներ, կլինիկական օրդինատորներ,
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը հրավիրում է` մասնակցելու գերմանացի առաջատար մասնագետների կողմից անցկացվող սեմինարներին:
Նշենք, որ սեմինարները ներկայացվել են ՀՀ ԱՆ հավաստագրման:
Աշխատանքային այցի շրջանակում պրոֆեսորները կշրջեն բժշկական հաստատության բաժանմունքներով, կանցկացնեն խորհրդատվություն, կկիսվեն փորձով և գիտելիքով, ինչպես նաև կկարդան դասախոսություններ հայ գործընկերների համար:
Մարտ 16-20-ը գերմանացի պրոֆեսորներ Ուլրիխ Սթեֆանին և Ստեֆան Բիելեկը հանդես կգան համապատասխանաբար «Բարելավելով մանկան առողջությունը Հայաստանում. նոր մոտեցումներ նյարդաբանության ոլորտում» և «Բարելավելով մանկան առողջությունը Հայաստանում. նոր մոտեցումներ մանկական օնկոլոգիայում»խորագրով դասախոսությունների շարքով:
Մարտ 23-27-ը պրոֆեսոր Քրիստոֆ Բուհրրի սեմինարը կանցկացվի «Բարելավելով մանկան առողջությունը Հայաստանում. նոր մոտեցումներ նեոնատոլոգիայում», իսկ պրոֆեսոր Լուկաս Վեսսելի սեմինարը` «Բարելավելով մանկան առողջությունը Հայաստանում. նոր մոտեցումներ մանկական վիրաբուժությունում» թեմաներով:
Դասախոսությունների մուտքն ազատ է: Ժամը 13.30-16.10-ն ընկած հատվածում կարող եք մոտենալ «Մուրացան» հիվանդանոցային համալիր` 3-դ հարկում տեղակայված դահլիճ: