Ապրիլի 30-ին ժամը 11:00-17:00 ԵՊԲՀ-ում` Աբովյան 50/5 հասցեում տեղակայված դահլիճում կանցկացվի «Ձեռքերի հիգիենայի անվտանգ գործընթացը» թեմայով վարպետաց դաս:
Թիրախային լսարան` բուժքույրեր:
Վարպետաց դասը կրեդիտավորված է, որի համար միջին բուժանձնակազմին տրվելու է ՇՄԶ 5 գործնական կրեդիտ:
ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԸ ՎՃԱՐՈՎԻ Է
(Վարպետաց դասի արժեքը 2500 դրամ)
Վճարումները իրականացվելու են տեղում(ԵՊԲՀ դրամարկղ), խնդրում ենք մոտենալ նախապես`վճարումները կատարելու համար:
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագրի և դիպլոմի պատճենները:
Գրանցվել նախօրոք հետևյալ հղմամբ
Գրանցման հաստատումը կստանաք էլեկտրոնային նամակով:
Մանրամասների համար զանգահարեք +37494446242 հեռախոսահամարով կամ գրեք «Հերացի» վերլուծականի ֆեյսբուքյան էջին: