ԵՊԲՀ պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է

ԵՊԲՀ պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ համալսարանական պատվիրակությունը, որի կազմում են Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը և Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանը, աշխատանքային այցով Վրաստանում է։

Պատվիրակությունը երեկ՝ մարտի 18-ին, հանդիպում է ունեցել Թբիլիսիի պետական բժշկական համալսարանում՝ ռեկտոր Իրակլի Նատրոշվիլիի հետ։

Քննարկվել են ուսանողների և կլինիկական օրդինատորների փոխանակման հարցերը։ Վրաց կոլեգաներին առաջարկ է հղվել ակտիվ ներգրավվածություն ունենալ ԵՊԲՀ Մանկաբուժության դպրոցի կայացման աշխատանքներում։

Կոլեգաներին հայկական պատվիրակությունը հրավեր է հղել մասնակցելու 2027 թվականին Երևանում՝ ԵՊԲՀ-ում կայանալիք Հայ բժիշկների համագումարին։