Հայաստանի Հանրապետության 27-րդ ուսանողական խաղերում տարբեր բուհերի միջև ընթացած հերթական մրցաշարում բժշկական համալսարանի ուսանողները հաջողություններ են գրանցել:
Բասկետբոլի մրցաձևում համալսարանի թիմը, ցուցաբերելով բարձր պատրաստվածություն և թիմային խաղ, զբաղեցրեց պատվավոր երկրորդ հորիզոնականը։ Համալսարանականների թիմը ղեկավարում էր Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Նելլի Սարգսյանը։
Սեղանի թենիսի մրցումները, որոնք անցկացվեցին Գյումրիում, ևս հաջողություն բերեցին համալսարանին․ մեր թիմը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։
Թիմը ղեկավարում էր Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Հայկ Մինասյանը։
Այս հաղթանակները ևս մեկ անգամ փաստում են, որ ապագա բժիշկները կարևորում են ոչ միայն մասնագիտական կրթությունը, այլև առողջ ապրելակերպը, սպորտային ոգին և ուսանողական ակտիվ կյանքը։