Ձվարանի քաղցկեղի իրազեկման համաշխարհային օրը նշվում է ամեն տարի մայիսի 8-ին: 2026 թվականին այս օրը նշվում է «Ոչ մի կին չպետք է անտեսվի» (#NoWomanLeftBehind) կարգախոսի ներքո: Հայաստանում տարեկան ախտորոշվում է ձվարանի քաղցկեղի շուրջ 200 նոր դեպք։
Այն հանդիսանում է 3-րդ ամենատարածված գինեկոլոգիական քաղցկեղը և մահացության ցուցանիշով առաջինն է կանանց վերարտադրողական համակարգի ուռուցքների մեջ։
Օրվա հիմնական նպատակներն են` բարձրացնել իրազեկվածությունը ձվարանի քաղցկեղի ախտանիշների վերաբերյալ, կարևորել վաղ ախտորոշման դերը ապրելիության ցուցանիշի բարձրացման հարցում, միավորել հիվանդությունը հաղթահարածներին, նրանց ընտանիքներին և բժշկական հանրությանը:
«Հերացի» վերլուծականը նշում է, որ ձվարանի քաղցկեղը կանանց մոտ քաղցկեղի 8-րդ ամենատարածված տեսակն է ամբողջ աշխարհում՝ 2022 թվականին գրանցվել է ավելի քան 324,000 նոր դեպք և 206,000 մահ` ըստ Համաշխարհային քաղցկեղի հետազոտությունների հիմնադրամի տվյալների։ Կանանց համար կյանքի ընթացքում ռիսկը գնահատվում է մոտավորապես 91-ից 1:
2050թ.-ի համար կանխատեսվում է, որ դեպքերի թիվը տարեկան կհասնի 500,000-ից ավելիի, իսկ մահացությունների թիվը՝ 350,000-ից ավելիի։ Դեպքերի ամենաբարձր տվյալները գրանցվում են Չինաստանում, Հնդկաստանում և ԱՄՆ-ում:
Ձվարանի քաղցկեղը հաճախ անվանում են «լուռ մարդասպան», քանի որ վաղ փուլերում այն կարող է ընթանալ առանց ակնհայտ նշանների: Ուշադիր և զգոն պետք է լինել հետևյալ ախտանիշների նկատմամբ, եթե դրանք նոր են և պարբերական.
Բջջի տեսակը, որից սկսվում է քաղցկեղը, կանխորոշում է ձվարանների քաղցկեղի տեսակը և օգնում բժշկին որոշելու, թե որ բուժումն է լավագույնը տվյալ պացիենտի համար:
Ձվարանների քաղցկեղի տեսակները ներառում են.
Գործոնները, որոնք կարող են մեծացնել ձվարանների քաղցկեղի ռիսկը, ներառում են հետևյալը:
Անհրաժեշտ է պարբերաբար այցելել գինեկոլոգի, հետազոտվել, հատկապես եթե առկա է ժառանգական նախատրամադրվածություն:
Հայաստանում ձվարանի քաղցկեղը հանդիսանում է 3-րդ ամենատարածված գինեկոլոգիական քաղցկեղը և մահացության ցուցանիշով առաջինն է կանանց վերարտադրողական համակարգի ուռուցքների մեջ։ Ցավոք, դեպքերի շուրջ 65%-ը հայտնաբերվում է ուշ՝ III կամ IV փուլերում, ինչը զգալիորեն բարդացնում է բուժումը։ Պացիենտների միջին տարիքը կազմում է 55 տարեկան։
Ըստ «Չարորակ նորագոյացություններ» վիճակագրական տարեգրքի տվյալների`Հայաստանում կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով հաճախակի հանդիպող չարորակ նորագոյացությունների`այս դեպքում ձվարանի քաղցկեղի դեպքերն ըստ տարիքային խմբերի 2024 թվականին ունեցել է հետևյալ տեսքը. գրանցվել է ձվարանի քաղցկեղի 218 նոր դեպք, որից 66 դեպքը կամ 30%-ը արձանագրվել է 45-59 տարիքային խմբում, իսկ դեպքերի գերակշիռ մասը` 127-ը կամ 58%-ը գրանցվել է 60 և բարձր տարիքային խմբում:
2024 թվականի տարեվերջին ձվարանի ՉՆ ախտորոշված ընդհանուր պացիենտների թիվը եղել է 1726: