ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ԺԱՄԸ 12։00-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿՈՐՅՈՒՆԻ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵՊԲՀ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՆԵՐՔՈՆՇՅԱԼ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԲԱՑ ԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՃՈՒՐԴ, ԵՐԿՈՒ ԼՈՏՈՎ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) «Գույքի տնօրինման կարգի» պայմաններին համապատասխան` աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվի`
1) Աճուրդին մասնակցելու հայտ,
2) Անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ ՀՀ պետական ռեգիստրում գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը և աճուրդի մասնակցության հայտը ներկայացնող անձի լիազորությունները հաստատող փաստաթուղթ,
3) Լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարման անդորրագիր։ Նախավճարը պետք է վճարվի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ-ի թիվ 11500166513800 հաշվեհամարին` նշելով «ԵՊԲՀ աճուրդի մասնակցության նախավճար» բառերը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2026 թվականի մայիսի 28-ը, ժամը 16.00: Աճուրդին մասնակցել ցանկացող անձանց հայտերն ընդունվում են ԵՊԲՀ Գույքային հարցերի հանձնաժողովում` ՀՀ, Երևան ք., Կորյունի 2 հասցեում, հեռ. 010301040:
Աճուրդը կկայանա` 2026 թվականի մայիսի 29-ին, ժամը 12.00-ին:
Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը պետք է` ստորագրի ԵՊԲՀ աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը և 10 օրվա ընթացքում վճարի գույքի աճուրդում իր կողմից առաջարկված գինը՝ հաշվանցելով մուծված նախավճարի գումարը: Գումարը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում աճուրդը կճանաչվի չկայացած և նախավճարի գումարը մասնակցին հետ չի վերադարձվի:
Աճուրդում հաղթող չճանաչված մասնակիցների վճարված նախավճարները 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է:
ԵՊԲՀ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ