Հայաստանը և ԵՊԲՀ-ն՝ Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի եվրոպական ակադեմիայի տարեկան համաժողովում

Հայաստանը և ԵՊԲՀ-ն՝ Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի եվրոպական ակադեմիայի տարեկան համաժողովում

Հունիսի 12-15-ը Ստամբուլում կայացած Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի եվրոպական ակադեմիայի տարեկան համաժողովում (EAACI Congress 2026) Հայաստանը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ներկայացրեց ԵՊԲՀ կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Զարուհի Գևորգի Կալիկյանը։

Համալսարանականը հանդես է եկել երկու զեկուցմամբ, որոնք կատարվել են իր ղեկավարությամբ իրականացվող №25RG-3B035 «Բրադիկինինային անոթայտուցի տարբերակիչ ախտորոշման նոր մոտեցումները. հավանական բիոմարկերների ուսումնասիրություն» գիտական թեմայի շրջանակում։