Ապագա բժիշկները` iCREATE ծրագրի շրջանակում անցկացված միջազգային գիտաժողովին

Ապագա բժիշկները` iCREATE ծրագրի շրջանակում անցկացված միջազգային գիտաժողովին

iCREATE (Վնասվածքների հետազոտության կարողությունների հզորացում Արևելյան Եվրոպայում) ծրագրի շրջանակում Մոլդովայի Քիշնև քաղաքում հունիսի 3-5-ը կազմակերպվեց միջազգային գիտաժողով, որին իրենց մասնակցությունն ունեցան նաև ապագա բժիշկները:

Գիտաժողովին բժշկական համալսարանից ուղարկվել էր 22 աբստրակտ, որոնցից 10-ը ներկայացվեց զեկույցի տեսքով՝ բանավոր և օնլայն ձևաչափով: Առկա ձևաչափով  իրենց զեկույցները ներկայացրին Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողներ Վահե Բադալյանը և Տիգրան Հարությունյանը։

Մինչ այդ` հունիսի 2-ին, տեղի էր ունեցել ծրագրի մասնակիցների համատեղ աշխատաժողով, որի շրջանակում քննարկվել էին ծրագրի հետագա ընթացքն ու հնարավոր համագործակցության ուղղությունները:

Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 8-9-ը ԵՊԲՀ-ում iCREATE) ծրագրի շրջանակում կազմակերպվել էր հիբրիդային կոնֆերանս ԱՄՆ Այովայի համալսարանի, Ռումինիայի Բաբեշ-Բոյայի համալսարանի, Վրաստանի Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի և Մոլդովայի Նիկոլաե Տեստեմիցանուի անվան բժշկության և դեղագործության պետական համալսարանի հետ համատեղ: Գիտաժողովի  ընթացքում ներկայացվել էին զեկույցներ  և տպագրվել աբստրակտներ` ժողովածուի տեսքով։