«Բուժհաստատությունների կառավարում» մեկ տարի տևողությամբ ինտենսիվ ծրագիրն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից `«Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ:
«Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագիրը տրամադրում է.
- Ժամանակակից կառավարման սկզբունքների, գործընթացների և մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման, մարկեթինգի և ֆինանսների կառավարման, վերաբերյալ գործնական գիտելիք և հմտություններ
- Բուժհաստատությունների գործունեության կազմակերպման և կառավարման, որակի ապահովման և գնահատման, ֆինանսների, մարքեթինգի, առողջապահական իրավունքի, առողջության ապահովագրության, բուժհաստատությունների հավատարմագրման և ժամանակակից ստանդարտների վերաբերյալ գիտելիք և հմտություններ
- Բուժհաստատությունների և այլ ոլորտների հաստատությունների խնդիրների հայտնաբերման, հետազոտման, վերլուծության և արդյունավետ լուծման հմտություններ և ունակություններ
- Կառավարման փորձի փոխանակում Հայաստանում հաջողված խոշոր բժշկական և ոչ բժշկական հաստատությունների ղեկավարների հետ:
Դասախոսական կազմն ընդգրկում է հայ և արտերկրից հրավիրված բիզնես վարչարարության, առողջապահության և կառավարման ոլորտում մասնագիտական կրթություն և բարձր որակավորում ունեցող դասախոսներ, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքի գործնական կիրառման բնագավառում:
Մագիստրոսական ծրագրի ավարտին շնորհվում է բիզնես վարչարարության մագիտրոսի որակավորում բուժհաստատություների կառավարման բնագավառում (MBA in Healthcare Management):
Մանրամասներ
- Տևողություն`1 ուս. տարի (սեպտեմբեր-հուլիս)
- Դասերի օրերը`ուրբաթ և շաբաթ՝ 14:30-20:30 (որոշ դասընթացների դեպքում նաև հինգշաբթի օրերին)
- Մասնակիցների քանակը`35
- Ուսման վարձը` 1 000 000 դրամ (վճարումը ամսական կամ կիսամյակային)
- Դասավանդման լեզուն`հայերեն
- Դիմորդներ` կարող են դիմել ինչպես բժշկական, այնպես էլ ոչ բժշկական կրթությամբ դիմորդներ
- Վայրը`Երևանի պետական բժշկական համալսարան
Թիրախային լսարան
- Բուժհաստատությունների ղեկավարներ և տնօրեններ
- Բժիշկներ
- Առողջապահական հիմնարկների աշխատակիցներ
Ընդունելության պահանջներ
- Կրթություն` բարձրագույն կրթության դիպլոմ
- Աշխատանքային փորձ` առնվազն 2 տարի
Ընդունելության գործընթաց
Դիմորդները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (վարչական մասնաշենք 3-րդ հարկ) 2026թ-ի հունիսի 30-ից մինչև հուլիսի 20-ը և օգոստոսի 17-ից մինչև օգոստոսի 26-ը: Հարցազրույցի օրեր՝ օգոստոսի 26 և 27:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.
- Դիմում ռեկտորի անունով
- Դիպլոմ և միջուկ (բնօրինակ և պատճենը)
- Անձնագիր և սոց. քարտ (բնօրինակ և պատճենը)
- Ինքնակենսագրական (CV)
- 4 լուսանկար (3×4 չափի)
- Մոտիվացիոն նամակ (մինչև 1 էջ)
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ՝ 010 301-000 (ներքին համար`308); 091 837-212; 077 204 828: