Յուրաքանչյուր կլինիկական դեպք պատմություն է։ Պատմություն՝ բժշկական մտածողության, ճիշտ որոշումների, մասնագիտական համագործակցության և երբեմն՝ անսպասելի բացահայտումների մասին։ Այդպիսի դեպքերը կարող են հարստացնել կլինիկական փորձը և դառնալ նոր գիտելիքի և նոր հիպոթեզների աղբյուր։
Հենց այս գաղափարից ելնելով՝ Երևանի պետական բժշկական համալսարանը հայտարարում է «ԵՊԲՀ կլինիկական դեպքերի մրցույթ 2026» մեկօրյա գիտաժողովի մասին՝ նպատակ ունենալով մեկ հարթակում համախմբել համալսարանական կլինիկաներում հանդիպած առավել հետաքրքիր, բարդ և ուսուցողական կլինիկական եպքերը։
Գիտաժողովը կոչված է խթանելու կլինիկական մտածողությունը, միջմասնագիտական համագործակցությունը և ակադեմիական հաղորդակցությունը՝ իրական կլինիկական փորձի ներկայացման և մասնագիտական քննարկումների միջոցով։
Միջոցառմանը կարող են մասնակցել՝
Մրցույթին կարող են ներկայացվել այնպիսի կլինիկական դեպքեր, որոնք առանձնանում են իրենց գիտական և գործնական արժեքով, մասնավորապես՝
Սեղմագրերի ներկայացման պահանջներ`
Սեղմագրի առավելագույն ծավալը՝ 500 բառ։
Կառուցվածքը պետք է ներառի՝
Ներկայացված բոլոր աշխատանքները գնահատվելու են երկու անկախ փորձագետների կողմից՝ կույր գրախոսության սկզբունքով։
Գնահատման արդյունքում հնարավոր է ներկայացման երկու ձևաչափ՝
Հրապարակման հնարավորություններ
Ընդունված բոլոր թեզիսները կհրապարակվեն գիտաժողովի պաշտոնական թեզիսների ժողովածուում։
Սեղմագրերի ներկայացման վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 15-ն է: